«Ժողովուրդ». Փաշինյանն ու ՀՀ անվտանգային կառույցները տարակարծիք են. ինչ էսկալացի…

«Ժողովուրդ». Փաշինյանն ու ՀՀ անվտանգային կառույցները տարակարծիք են. ինչ էսկալացիոն ռիսկեր կան ՀՀ սահմաններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ 4,5 ժամ տևած ասուլիսում, ասաց. «Այն, որ Ադրբեջանը էսկալացիա է ուզում հրահրել, գիտենք։ Մեր խնդիրն է, որ ուրիշների էսկալացիա հրահրելու ցանկությանը չտրվենք, հակառակ դեպքում՝ կլուծենք ոչ թե այն խնդիրը, որ մենք ենք ուզում, այլ կլուծենք այն խնդիրը, որ իրենք են ուզում», – ասաց նա։
Փաշինյանի խոսքով, եթե արձագանքենք Ադրբեջանին, գուցե «սրտներս հովանա», բայց դրա արդյունքում լուծվի ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի խնդիրը։
«Հետևաբար, մենք պետք է լինենք սառը դատողություններով», – հավելեց նա։
Փաշինյանը էսկալացիան հնարավոր է համարում, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ նրա ստեղծած Արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել էր զեկույց՝ «ՀՀ 2025 թվականի արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ», եւ տվյալ զեկույցում նշում է (Ծառայությունը), որ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չի գնահատում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *