Հենց հիմա պարզ դարձավ, որ առնվազն երկու գյուղ է հանձնվելու թշնամուն, և որ դրանից հետո էլ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ ՉԿԱ։ Կարևոր է, որ բոլորը հասկանան, որ սա վերջը չէ, ինչպես Ղարաբաղը վերջը չէր։ Եվս 10 գյուղ կհանձնվի Վարդենիսից, ևս 8 գյուղ կհանձնվի Սյունիքից, և որ ամենակարևորը Սյունիքում կբացվի երկու միջանցք՝ մեկը Մեղրիի սահմանով, ևս մեկը՝ Գորիսից Սիասյան դեպի Երասխ և մի քանի այլ ճանապարհներ. Սա միայն Տավուշի վերջը չէ, սա Հայաստանի վերջն է. Սա Հայաստանի կտոր առ կտոր ոչնչացումն է, և այս խումբը շարունակում է թաքցնել փաստերն ու ստել ամեն քայլափոխի։ Հայաստանի ժողովուրդն ունի ընտրություն՝ դառնալ փախստական, թե արթնանալ.
Leave a Reply