🇦🇲🇦🇲🇦🇲Երևան համայնքի վարչական սահմաններից դուրս՝ մի քանի մետր այն կողմ, Հրազդանի կիրճի՝ դեպի Զովունի գնացող հատվածում բնապահպանական աղետ է հասունանում։ Մեկ այլ վայրից՝ հավանաբար շինարարության տարածքից հիմքերից փորված լիցքերը՝ քարի և ընդերքից հանված զանգվածի տեսքով բերվում և թափվում են այստեղ։ Բերված շինարարական զանգվածը այնքան է կուտակվել կիրճի տարածքում, որ նույնիսկ հասնում է Հրազդան գետին և տեղ-տեղ գրեթե փակում է հունը։
Սա բնապահպանական աղետի պատճառ կարող է դառնալ՝ մեծ վնաս հասցնելով շրջակա միջավայրին և հարակից շրջաններին։ Հատկանշական է, որ Հրազդանի կիրճը ոչ միայն բնապահպանական, այլև զբոսաշրջային նշանակություն ունի։ Կիրճն աղբավայրի վերածվելով՝ ոչ միայն կորցնում է հանրային գրավչությունը, այլև ինքնին դառնում բնապահպանական խնդիրների պատճառ։
Կարդալ ավելին 👈

Leave a Reply