ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը զգուշացնում է․«Սոցիալական ցանց…

‼️‼️‼️ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը զգուշացնում է․
«Սոցիալական ցանցերում տարածվում է աշխատանքի ընդունման կեղծ հայտարարություն, որում նշված է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անվանումը։ Նման հրապարակումների նպատակը տվյալների հափշտակումն է։
Ձեր անձնական տվյալը կարող է հայտնվել որևէ խարդախության կամ կիբեռհանցագործության թիրախում, ուստի խնդրում ենք զերծ մնալ ոչ պաշտոնական հարթակներում Ձեզ վերաբերող տեղեկատվությունը հանրայնացնելուց, փոխանցելուց կամ տրամադրելուց։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *