Թրամփը «սրբազան պատերա՞զմ» է հայտարարումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերստին հայտար…

Թրամփը «սրբազան պատերա՞զմ» է հայտարարում

🇦🇲🇦🇲🇦🇲ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերստին հայտարարել է, որ թույլ չի տա պաղեստինցիների վերադարձ Գազայի այն բնակավայրեր, որոնք նրանք լքել են Իսրայելի հարվածների հետևանքով: Թրամփը դարձյալ խոսել է այն մասին, որ ինքն ունի պաղեստինցիների վերաբնակեցման ծրագիր: Դրան զուգահեռ, Սաուդյան Արաբիան է հայտարարել, որ կտրուկ դեմ է այդ գաղափարին:
Դրան դեմ արտահայտվելու մասին է խոսել նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը: Եգիպտոսը հայտարարել է, որ փետրվարի վերջին հրավիրելու է արաբական երկրների արտահերթ գագաթնաժողով, որպեսզի քննարկեն Գազայի շուրջ իրողությունները, ասել կուզի՝ Թրամփի «գաղափարները»: Նախօրեին հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները, որոնք քննարկել են Գազայի իրավիճակն ու կարևոր են համարել դրա վերաբերյալ իսլամական աշխարհի միասնական դիրքորոշում ձևավորելը: ԱՄՆ նախագահը դրանցով փաստորեն «սրբազան պատերազմ» է հայտարարում արաբական, իսլամական աշխարհին:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *