«Հրապարակ». Ամեն ինչ անում են, որ հանդիպումը կայանա«Հրապարակ» թերթը գրում է. «Նի…

«Հրապարակ». Ամեն ինչ անում են, որ հանդիպումը կայանա
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը փետրվարի 3-7-ը կայցելի ԱՄՆ, որտեղ կմասնակցի Միջազգային կրոնական ազատության ամենամյա գագաթնաժողովին եւ Ազգային աղոթքի նախաճաշին: Գագաթնաժողովն կանցկացվի հինգերորդ անգամ, սակայն դրան գրեթե ոչ մի լուրջ երկրի ղեկավար չի մասնակցելու: Մեր տեղեկություններով, հայկական կողմը նախապես աշխատանքային հանդիպման խնդրանքով է դիմել Սպիտակ տան վարչակազմին, որ Փաշինյանն ԱՄՆ այցի օրերին կարողանա հանդիպել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Սակայն որեւէ պատասխան մինչ այս պահը դեռ չեն ստացել։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *