Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան …

🇮🇷🇹🇷Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Ինչպես հայտնում է IRNA-ն, հեռախոսազրույցի ժամանակ հատուկ ուշադրություն են դարձրել Պաղեստինի վերջին զարգացումներին, ինչպես նաև Իրանի և Թուրքիայի երկկողմ հարաբերություններին։
Իրանի ԱԳՆ ղեկավարը, նշելով Գազայի հատվածից պաղեստինցիների բռնի տեղահանման հարցը, սա որակել է որպես պաղեստինցի ժողովրդի դեմ ցեղասպանության քաղաքականության շարունակություն։ Նա ընդգծել է այս սպառնալիքին դիմակայելու համար իսլամական պետությունների կողմից հաստատուն և միասնական դիրքորոշման կարևորությունը։
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *