Ի՞նչ համաճարակ է ադրբեջանական բանակում
🇦🇲🇦🇲🇦🇲Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ «նորակոչիկների» ծնողներին և հարազատներին հորդորում է որոշակի ժամանակահատվածում չայցելել զորամասեր: Ըստ հաղորդագրության՝ զորամասերի փակումը հնարավորություն կտա հրամանատարությանը և բուժանձնակազմին զինծառայողների առողջության պահպանման կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել:
Այնուհետև Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտնում է, որ նորակոչիկների շրջանում բացատրական աշխատանքի անհրաժեշտություն կա՝ կապված անձնական հիգիենայի և ճիշտ սնվելու կանոնների ուսուցման հետ, որպեսզի կանխվի հիվանդությունների տարածումը: Նախարարությունը ծնողների խնդրում է խնայողաբար վերաբերվել զինծառայողների առողջությանը, ըմբռնումով մոտենալ սահմանափակումներին և ձեռնպահ մնալ զորամասեր այցելությունից՝ հատկապես զինվորական երդման հանդիսավոր արարողություններին: Ադրբեջանական հասանելի լրատվամիջոցներից ոչ մեկն այս առթիվ հավելյան տեղեկություն չի փոխանցել։
Կարդալ ավելին 👈

Leave a Reply