Արևմտյան և ռուսական մամուլը՝ Իրանի նոր նախագահի մասինBloomberg-ը հույս է հայտնե…


🇮🇷 Արևմտյան և ռուսական մամուլը՝ Իրանի նոր նախագահի մասին
▪️Bloomberg-ը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը և դաշնակիցները կկարողանան երկխոսության մեջ մտնել Մասուդ Փեզեշքիանի հետ, ինչը հնարավորություն կտա թուլացնել լարվածությունը տարածաշրջանում։
▪️CNN-ը կասկած է հայտնում, որ արևմուտքի և Իրանի հարաբերություններում լուրջ փոփոխություններ կարձանագրվեն, չնայած Փեզեշքիանին համարում է առավել նախընտրելի թեկնածու, քան Ջալիլին։
▪️The Economist-ը կարծում է, որ Իրանի նոր նախագահի ընտրությունը խոսում է հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի կողմից պետության քաղաքականությունը փոխելու մասին, քանի որ ներկայիս քաղաքականությունը երկիրը տանում է դեպի փակուղի։
▪️Ռուսական մամուլը կարծում է, որ Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր նախագահի օրոք ևս կշարունակվեն զարգանալ, սակայն առկա է մտավախություն, որ Փեզեշքիանը կվերսկսի բանակցություններն արևմուտքի հետ։ Рыбарь-ը նաև կարծում է, որ ինչ-որ պահից, երբ Փեզեշքիանը ամբողջությամբ ձևավորի իր թիմը, կարող է դուրս գալ Ալի Խամենեիի քաղաքական գծից և ավելի ինքնուրույն գործել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով