Նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանին կարող են զրկել դատավորի թոշակիցԱյս մասին ահազա…

Նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանին կարող են զրկել դատավորի թոշակից
Այս մասին ահազանգում է նրա որդին’ Արթուր Սուքոյանը:
Վարչական վերաքննիչ դատարանը որոշեց, որ հայրս՝ նախկին դատավոր Ա. Սուքոյանը, պետք է զրկվի իրեն հասանելիք դատավորի թոշակից։ Դա այն դեպքում, երբ նա 25 տարի աշխատել է որպես դատավոր,երբևիցե նույնիսկ նկատողություն չի ստացել և ընդամենը մեկ ամիս առաջ, մինչև թոշակի անցնելը, Կարեն Անդրեասյանի գլխավորած ԲԴԽ-ի որոշմամբ ազատվել է աշխատանքից։ Եթե առաջին ատյանի դատարանը ճանաչել էր նրա աշխատանքային ստաժը, ապա վերաքննիչը որոշեց, որ այդ 25 տարիները իբր գոյություն չեն ունեցել, նրա աշխատանքը հոդս է ցնդել, ուստի նա չի վաստակել այդ թոշակը,- գրել է նա:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *