ՀՀ բանակի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումը շարունակվե…

ՀՀ բանակի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումը շարունակվել է ՊՆ վարչական համալիրի դահլիճում։
 
Միջոցառման սկզբում հնչել է ՀՀ պետական օրհներգը, այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հիշատակին:
 
Ելույթներով հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
 
Բանակի օրվա առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայրենիքի անվտանգության և պաշտպանության գործում ներդրած ավանդի համար ՀՀ պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողների պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով