Սիրելի հայրենակիցներ խնդրում եմ մեկնաբանություններում նշեք, կամ անձնական գրեք, թ…

Սիրելի հայրենակիցներ խնդրում եմ մեկնաբանություններում նշեք, կամ անձնական գրեք, թե Ազգային-Պետական խնդիրներից զատ ինչ սոցիալ-տնտեսական և այլ խնդիրներ են անհանգստացնում ձեզ, սկսած ծննդատնից , մանկապարտեզից, դպրոցից ավարտված ԲՈՒՀ-ով։
Մեզ հետաքրքիր են բոլոր այն խնդիրներն ու խոչնդոտները, որոնք հային խանգարում են Հայաստանում ապրել և ստիպում են բռնել արտագաղթի ճանապարհը։
Բացառապես բոլոր խնդիրները գյուղատնտեսական ոլորտից՝ մինչև առողջապահական, մշակութայինից մինչև դատական։
Մի ալարեք, գրե՛ք և ես խոստանում եմ ձեզ, որ մենք միասին, ուս-ուսի կփորձենք լուծումներ գտնել և վերացնել այդ խնդիրները, որոնք այլևս ոչ միայն չեն ստիպի հային արտագաղթել, այլև արդեն արտագաղթածների մոտ հույս կարթնացնեն և հայրենադարձության պատճառ կդառնան։
Մի ալարե՛ք, գրեք և մենք միասին Հայաստանը կհանենք այս փոսից, Հայաստանը կդարձնենք ավելի լավը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *