ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բան…

🇪🇺🇪🇺🇪🇺ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և հույս հայտնում, որ պայմանագիրը շուտով կստորագրվի և կվավերացվի։ Այս մասին նշված է ՆԱՏՕ-ի խոսնակ Էլիսոն Հարթի հայտարարության մեջ, որը տարածվել է դաշինքի X-ի միկրոբլոգում։
«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և անհամբերությամբ սպասում ենք պայմանագրի ստորագրմանը և վավերացմանը։ Սա նշանակալի քայլ է կարգավորման գործընթացում և կարևոր նպաստ տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը»,- գրել է նա։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով