Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող հայտարարությունն ինքնին ուրացման հ…

‼️ Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող հայտարարությունն ինքնին ուրացման հակաքաղաքակրթական վարք է. ՀՅԴ ԳՄ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը վերահաստատում է՝
🔺Հայոց ցեղասպանության ճանաչումը, մեր ժողովրդի իրավունքների վերատիրացումն անժամանցելի է, այն հիմնված է միջազգային իրավունքի, պատմական արդարության վերականգման կենսական պահանջի վրա, բխում է Հայ ժողովրդի և Հայոց պետականության ռազմավարական շահերից,
🔺 Ցեղասպանության դատապարտումը, հետեւանքների վերացումը լրջագույն հիմք են՝ բացառելու և կանխելու մարդկության դեմ նման հանցագործությունները,
🔺 Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման` ՀՀ Անկախության հռչակագրով արձանագրված պահանջից հրաժարումը չի չեզոքացնելու Հայաստանի Հանրապետության դեմ թշնամական, ծավալապաշտպական նկրտումները, անվտանգության սպառնալիքները։
Արձանագրում ենք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների և նախապայմանների անշրջահայաց սպասարկումը թշնամական քաղաքականություն է, որն ուղիղ մարտահրավեր է մեր ազգային անվտանգությանը, ապառնալիք մեր պետականության գոյությանն ու աշխարհասփյուռ հայության կենսական շահերին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *