Մահափորձ Իլհամ Ալիևի դե՞մԲաքվի «Թուրան» գործակալությունը, հղելով Ադրբեջանի տրանս…

Մահափորձ Իլհամ Ալիևի դե՞մ

🇦🇲🇦🇲🇦🇲Բաքվի «Թուրան» գործակալությունը, հղելով Ադրբեջանի տրանսպորտի նախարարության մեկնաբանությանը, գրում է Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի թռիչքի ժամերին Ռուսաստանի օդային տարածքում արտաքին տեխնիկական խաթարումների է բախվել նաև Իլհամ Ալիևի «Բաքու-1» ինքնաթիռը։ Ադրբեջանի նախագահն այդ օրը մեկնում էր Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական գագաթաժողովին, որ ամեն տարեվերջի ավանդաբար կազմակերպում է Ռուսաստանի նախագահը։
Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունը հիմք է ընդունել Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի կործանման պատճառների հետաքննության նախնական եզրակացությունը, որտեղ արձանագրված է, որ այն «Ռուսաստանի Դաշնության օդային տարածքում, այդ թվում՝ Գրոզնի օդանավակայանի մոտ, կորցրել է GPS ազդանշանը»։ Այսինքն, խոսքը վերաբերում է ոչ միայն Չեչնիայի, այլև ՌԴ օդային տարածքի այլ հատվածներում GPS ազդանշանի արգելափակման մասին է։
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *