Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, կառավարության նիստի ընթացքում մեկնա…

🇮🇷🇮🇷🇮🇷Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, կառավարության նիստի ընթացքում մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Թեհրանի վրա առավելագույն ճնշումը վերականգնելու մասին հրամանագրի ստորագրումը, հայտարարել է, որ Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում գործադրելը ձախողված փորձ է, և այն կրկին կիրառելը կհանգեցնի հերթական ձախողման։ Այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։
«Եթե միակ խնդիրն այն է, որ Իրանը միջուկային զենք չստեղծի, ապա դրան հնարավոր է հասնել», – ասել է Իրանի ԱԳ նախարարը։
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *