Պետդեպարտամենտում հստակեցրել են Ստամբուլում ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների…

Պետդեպարտամենտում հստակեցրել են Ստամբուլում ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների օրակարգը․
Երկխոսությունը չի վերաբերելու քաղաքական կամ անվտանգության հարցերին։ Ուկրաինան նույնպես քննարկման թեմա չի դառնա։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը, փոխանցում է CNN հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ խորհրդակցությունների արդյունավետությունն ակնհայտ կդառնա առաջիկայում․ «Այդ քննարկումների կառուցողականությունը շատ արագ կդրսեւորի.կամ հարցերը կլուծվեն, կամ՝ ոչ», — ընդգծել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Նա հավելել է, որ Վաշինգտոնից և Մոսկվայից պատվիրակությունները կքննարկեն դեսպանությունների և հյուպատոսությունների աշխատանքի գործառնական հարցերը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *