«Իրավունք». ՔՊ-ն Գյումրիում հիստերիկ ջղաձգումների մեջ է«Իրավունք» թերթը գրում է….

«Իրավունք». ՔՊ-ն Գյումրիում հիստերիկ ջղաձգումների մեջ է
«Իրավունք» թերթը գրում է. «Գյումրիում ՔՊ-ականների օրն օր չէ: Առաջիկա ընտրությունները չարագուշակ են: Այլեւս գաղտնիք չէ, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի եւ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հնարավոր մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին խառնել է բոլոր խաղաքարտերը:
Կոպիտ հաշվարկով՝ նրանք երկուսով առնվազն ավագանու 80 տոկոս ձայները տանելու են, լավագույն դեպքում՝ ՔՊ-ն կարող է դառնալ ավագանու շարքում երրորդ ուժը:
Բայց այստեղ էլ մեծ հարց կա, քանի որ դեռ հայտնի չէ, թե ինչպիսի թեկնածու կառաջադրի ԴՕԿ կուսակցությունը՝ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ: Այս դեպքում, ՔՊ-ականների` անգամ քաղաքապետարանի շենք մտնելն է կասկածի տակ դրվում, նույնիսկ՝ որպես պահակ: Իշխանական կուլիսներում ասում են, թե Նիկոլ Փաշինյանն էլ է մտահոգված, քանի որ սա վատ նախադեպ կլինի համապետական ընտրություներին ընդառաջ:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *