Սևանա լճում հայտնաբերվել է հունիսի 1-ից որպես անհետ կորած որոնվող կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանի դին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Նա նշեց, որ ավելի վաղ քրեական վարույթ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով՝ պայմանավորված տվյալ անձի անհետ կորելու հետ։
«Այս ընթացքում փրկարարաորոնողական աշխատանքներ էին իրականացվել, և այսօր անձի դին հայտնաբերվել է Սևանա լճում, նախնական տվյալով ջրահեղձ եղած վիճակում»,-ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ քննության ընթացքում կնշանակվեն փորձաքննություններ մահվան պատճառները հասկանալու համար։
25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը մայիսի 31-ի երեկոյան այցելել էր Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտի և այդ գիշերվանից որոնվում էր որպես անհետ կորած։

Leave a Reply