«Ժողովուրդ». Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համարԳործ…

«Ժողովուրդ». Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար
Գործընթացը սկսվում է ID նույնականացման քարտի ձեռքբերումով։ Նույնականացման քարտի համար վճարվող գումարը պետական վճարման միջոցով գնում է պետական բյուջե։
20-21 օրում նույնականացման քարտը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 3000 դրամ։
Էլեկտրոնային ստորագրության համար անհրաժեշտ է լինելու մոտենալ հեռախոսային օպերատորներից մեկի գրասենյակ։ Եթե ձեր SIM քարտը նոր չէ, ապա պետք է վճարեք 500 դրամ՝ էլեկտրոնային ստորագրությունը հեռախոսահամարին կցելու համար։ Վճարեցինք 500 դրամ։
Հաջորդիվ անհրաժեշտ է վճարել 3000 դրամ Ekeng-ին՝ Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակին, որպեսզի ակտիվանա ձեր էլեկտրոնային ստորագրությունը։ Վճարվեց եւս 3000 դրամ։
Ստացվում է, որ մեկ անձը հայտարարագիր լրացնելուն նախապատրաստվելու համար պետք է վճարի 6500 դրամ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *