Ադրբեջանի հրաժարումը բոլորովին զարմանալի չէՈրևէ կերպ զարմանալի չէ, որ այսպես կոչ…

Ադրբեջանի հրաժարումը բոլորովին զարմանալի չէ

🇦🇲🇦🇲🇦🇲Որևէ կերպ զարմանալի չէ, որ այսպես կոչված խաղաղության պայմանագրի բովանդակությունը համաձայնեցնելու մասին հայտարարությունից հետո Ադրբեջանը հայտարարում է նաև, որ չի պատրաստվում ստորագրել այդ պայմանագիրն ու բարձրաձայնում է պայմաններ: Առավել ևս, որ Բաքուն նոր չէ, որ բարձրաձայնում է դրանք՝ որպես խաղաղության պայմանագիրը ստորագրելու նախադրյալ կամ նախապայման:
Տվյալ դեպքում խոսքը Հայաստանի Սահմանադրության փոփոխության և Մինսկի խմբի լուծարման մասին է: Ադրբեջանը չունի խաղաղության հաստատման որևէ իրական մտադրություն: Խաղաղության պայմանագրի համաձայնեցումն Ադրբեջանի խաղաղության պատրաստակամության վկայություն չէ: Ադրբեջանը շարունակելու է ապավինել ուժի գործոնին այնքան ժամանակ, քանի դեռ այդ գործոնի վրա է կառուցվում միջազգային հարաբերությունների ներկայիս անցումային շրջանն ընդհանրապես: Այստեղ պետք չէ ունենալ պատրանքներ:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *