2025 թվականի հունվարի 1-ից օտարերկրացիների համար առանց վիզայի ՌԴ տարածքում ժաման…

2025 թվականի հունվարի 1-ից օտարերկրացիների համար առանց վիզայի ՌԴ տարածքում ժամանակավոր գտնվելու ժամկետը տարեկան կտրվածքով չի կարող գերազանցել 90 օրը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳ նախարարությունը։ Բանն այն է, որ եկող տարեսկզբից ուժի մեջ կմտնեն այն փոփոխությունները, որոնք արվել են ՌԴ դաշնային միգրացիոն օրենսդրությունում, որով տարվա կտրվածքով կկրճատվի միգրանտների՝ առանց վիզայի ՌԴ տարածքում ժամանակավոր մնալու ժամկետը։
Բացառություն կկազմեն այն դեպքերը, որոնք արձանագրված են ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին օրենքում, միջազգային համաձայնագրերում, ինչպես նաեւ բացառություն կլինի այն, եթե մնալու ժամկետը պետական լիազոր մարմնի կողմից երկարաձգվի։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *