Խաղաղության համաձայնագրի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնո…

🇪🇺🇪🇺🇪🇺Խաղաղության համաձայնագրի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը ողջունել է Սլովենիայի արտգործնախարար Տանյա Ֆայոնը:
«Ջերմորեն ողջունում ենք ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հայտարարությունը խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ։ Հուսով ենք, որ շուտով փաստաթուղթը կստորագրվի, ինչը կնշանավորի Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության նոր դարաշրջանի սկիզբը»,- գրել է արտգործնախարարը X-ի միկրոբլոգում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով