«Azerbaijan Airlines» (AZAL) ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները Ռուսաստանի որոշ քաղաքներ՝ Սոչի, Վոլգոգրադ, Ուֆա, Սամարա, Գրոզնի, Մախաչկալա և Մինվոդի։
Ավելի վաղ Բաքվից Մինվոդի թռչող «AZAL» ավիաընկերության ինքնաթիռը վերադարձել էր մեկնման օդանավակայան՝ Մախաչկալայի օդային տարածքի փակման պատճառով։
Նշվում է, որ Ադրբեջանի քաղավիացիայի պետական գործակալության որոշմամբ, հաշվի առնելով Embraer -190 ինքնաթիռի կործանման նախնական հետաքննության արդյունքները և թռիչքների անվտանգության հնարավոր ռիսկերը, «AZAL»-ը դեկտեմբերի 28–ից դադարեցնում է թռիչքները Բաքվից դեպի Ռուսաստանի որոշ օդանավակայաններ։
Միևնույն ժամանակ «Azerbaijan Airlines»-ը կշարունակի թռիչքներ իրականացնել դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ, Աստրախան, Կազան և Նովոսիբիրսկ։

Leave a Reply