Առաջին հայ-ռուսական պատերազմը սկսվել է 1920 թվականի օգոստոսի վերջին։Օգոստոսի 25-…

Առաջին հայ-ռուսական պատերազմը սկսվել է 1920 թվականի օգոստոսի վերջին։
Օգոստոսի 25-ին Կավարտ գյուղում Գարեգին Տեր-Հարությունյանը (Նժդեհը), հռչակվում է Սյունիքի Սպարապետ։ Ընդունվում է Դավիթբեկյան ուխտը, որով նրա զինակիցները և ժողովուրդը երդվում էին պաշտպանել Հայրենիքը մինչև հաղթանակ։ «Մահ չկա մեզ, մահ թշնամիներին» – ասում էին նրանք։
Ռուսները Նժդեհին ներկայացնում են վերջնագիր այն պահանջով, որ «վերջ տալ ազգամիջյան պայքարները և վայր դնել զենքը, թույլ տալ եղբայրական ադրբեջանցիներին միավորվել Նախիջևանի հետ»։ Հատուկ նշենք, որ ճանապարհները Վարանդայում(Ջաբրայիլ) արդեն կառուցվել էին։
Ծանոթ մոդել է, չէ՞։
Ի դեպ, ինչու՞ ենք ասում հայ-ռուսական պատերազմ։ Քանի որ Սյունիքի վրա Ադրբեջանի տարածքից հարձակվողները հենց ռուսներ էին, ոչ թե հայ բոլշևիկներ։ Իվան Պետրով ու Վասյա Պուպկին անուններով, սպիտակ մաշկով, շեկահեր զինվորներով կանոնավոր բանակ։
Սա որոշակի խնդիրներ էր առաջացնում հայերի մոտ, նույնիսկ մի քանի գյուղ շուտ հանձնվեցին, քանի որ սովոր էին կռվել միայն թուրքի դեմ։
Բայց Նժդեհի հռետորական, կազմակերպչական և հեռատեսական տաղանդը իր գործն արեց, և հայ գյուղացին ջախջախվեց այդ բանակը։
#մահթշնամուն

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *