🔷Թուրքիայի և Ադրբեջանի նախաձեռնած «Թյուրքական պետությունների կազմակերպության» հետագա ընդլայնման և ցամաքային կապի համար այս պահին գլխավոր խոչընդոտը Հայաստանն է՝ Սյունիքի մարզով։
🔷Դա է, թերևս, պատճառը, որ հատկապես Իրանն ու Ռուսաստանը սկզբունաքային դեմ են արտահայտվում մեր տարածաշրջանում սահմանների փոփոխություններին ու «Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծին՝ որպես արտապետական տարածք։
🔷Պատահական չէ, որ Ռուսաստանը համաձայն է միայն իր զորքի հսկողությամբ թույլ տալ Սյունիքի մարզով ադրբեջանական կամ թուրքական մեքենաների տեղաշարժը՝ լիարժեք վերահսկելու դրանց։
🔷Դրան զուգահեռ՝ Թուրքիան «բլիթի և մտրակի» քաղաքականությամբ իր ազդեցության տակ է պահում Հայաստանի կառավարությանը և ստիպում անընդհատ զիջումներ անել հօգուտ Ադրբեջանի։ Այդ զիջումները նախապատրաստում են այն մեծ զիջմանը, որը պլանավորում են Թուրքիան ու Ադրբեջանը՝ իրականություն դարձնելու պանթուրքիզմի ծրագիրը՝ Սյունիքի հանձնումը։
➡️Մանրամասները կարդացեք վերլուծության մեջ ❗️ամբողջական հոդվածը❗️
🔍🇦🇲 Իմացի՜ր ավելին
FactCheck-ի հետ
Leave a Reply