Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստ…

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում:  
Նեղ կազմով նիստին վարչապետ Փաշինյանը ողջունել է նիստի մասնակիցներին և նշել, որ ավարտվում է Եվրասիական տնտեսական միության մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամկետը։ «Մեր նախագահության հիմնական առաջնահերթությունները, ինչպես հայտնի է, ընդգրկում էին տնտեսական համագործակցության առանցքային ոլորտները՝ էներգետիկ ոլորտում ընդհանուր շուկաների ստեղծումը, ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացումը, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը և միջազգային հարաբերությունների ամրապնդումը։ 
Առաջնահերթությունների թվում էին նաև կոոպերացիոն ներուժի և թվային տեխնոլոգիաների զարգացումը, ինչպես նաև ՏՏ համայնքների ջանքերի համախմբումը գյուղատնտեսության ոլորտում նորարարական լուծումներ ներմուծելու ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *