«Սպուտնիկ Արմենիայի» նկատմամբ ՀՌՀ–ի կիրառած տույժն ակնհայտորեն անհամաչափ է եղել. Հայաստանի ժուռնալիստների միություն
📌«Աբովյան թայմի» մասին– Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է «Աբովյան թայմ» հաղորդաշարի տվյալ թողարկման վերաբերյալ ՀՌՀ-ի կողմից վարչական վարույթի հարուցումն ու կրկնակի ստանդարտների ցցուն ցուցադրությունն այդ կառույցի կողմից:
ՀՌՀ-ի մշտադիտարկման տիրույթում գտնվող բազմաթիվ պրոիշխանական մեդիաների ու անգամ Հանրային հեռուստաընկերության եթերում բազմաթիվ են այնպիսի եթերները, որոնք առավել խնդրահարույց են, քան տվյալ թողարկումը, բայց որոնց վերաբերյալ վարչական վարույթի շրջանակում կասեցման որոշում չի կայացրել, իսկ դրանցում շատ հաճախ են հնչեցվում բռնության կոչեր, կեղծ, չպարզված և չհաստատված տեղեկություններ ընդդիմադիր գործիչների և այլ անձանց վերաբերյալ։
📌«Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» –Ինչ վերաբերում է երկրորդ վարչական վարույթին՝ «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման շրջանակներում Տ. Քեոսայանի կողմից արված արտահայտություններին, ապա, փաստացի, Փաշինյանին ուղղված արտահայտությունները Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դիտարկել է որպես հայ ժողովրդին ուղղված վիրավորանք։ Կարծում ենք, որ այս մոտեցումն առնվազն անհասկանալի է և չի բխում հանձնաժողովի լիազորություններից այնքանով, որքանով որ հանձնաժողովի գործառույթների մեջ ներառված չէ պետական պաշտոնյաներից որևէ մեկի պատվի և արժանապատվության պաշտպանությունը։
Հարկ ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ ՀՌՀ կողմից մեջբերված իրավանորմերը կիրառելի չեն, երկու թողարկումներում էլ չթույլատրված արարքի կոչ կամ սխալ, ոչ հավաստի տվյալների հրապարակում չի եղել։
@ArmeniaSputnik

Leave a Reply