Ի՞նչ գործընթացի դերակատար է «արցախցի» յոթանասունամյա գիտնականըՅոթանասունամյա Ղար…

Ի՞նչ գործընթացի դերակատար է «արցախցի» յոթանասունամյա գիտնականը

🇦🇲🇦🇲🇦🇲Յոթանասունամյա Ղարիբ Բաբայանը մեղադրվում է թշնամանք և բռնություն քարոզելու մեջ: Դատարանը չի բավարարել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: Նման իրավիճակում կարող է հայտնվել յուրաքանչյուր ոք, եթե նրա սոցցանցային գրառումը, հանրային նշանակության ելույթը, հոդվածը կամ «լայվը» բռնության կոչ է կամ թշնամանքի քարոզչություն:
Մնացածը պետք է արդարադատության գործը լինի. մեղադրողը ներկայացնում է իր հիմնավորումները, պաշտպանական կողմը՝ բերում առարկություններ, դատարանը՝ կայացնում վճիռ, որ կողմերից յուրաքանչյուրը կարող է բողոքարկել վերադաս ատյանում: Անձն ունի ՄԻԵԴ դիմելու իրավունք: Մարտի մեկի գործով կալանավորված և դատապարտված գրեթե բոլոր ընդդիմադիր գործիչները, օրինակ, ՄԻԵԴ-ում հասել են լիակատար արդարացման:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *