Էրդողանը «գրոհում է« ԴամասկոսըՄարտի 13-ի օրվա երկրորդ կեսին Թուրքիայի արտաքին գո…

Էրդողանը «գրոհում է« Դամասկոսը

🇦🇲🇦🇲🇦🇲Մարտի 13-ի օրվա երկրորդ կեսին Թուրքիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Հաքան Ֆիդանը և Յաշար Գյուլերը, ինչպես նաև Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Իբրահիմ Քալընը մեկնել են Դամասկոս՝ այդ երկրի պաշտոնական ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու նպատակով: Այդ մասին հայտնում է «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը: Պաշտոնական հաղորդագրությունը չի մանրամասնում, թե թուրքական բարձրաստիճան պատվիրակությունը Դամասկոսում կոնկրետ ում հետ և ինչ հարցերի շուրջ է բանակցություններ վարելու:
Նախօրեին կարծիք էինք հայտնել, որ Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմադ ալ-Շարաայի և քրդական ինքնավարության զինված ուժերի հրամանատար Մազլում Աբդիի միջև երկու օր առաջ ստորագրված համաձայնագրի վերաբերյալ Անկարայի մոտեցումը խիստ վերապահ է: Թուրքիայի պաշտպանության նախարարության խոսնակ, փոխծովակալ Զեքի Ակթյուրքը, մասնավորապես մարտի 12-ին լրագրողներին ասել է, որ Դամասկոսում ռազմական կցորդը կհետեի համաձայնագրի իրականացման ընթացքի, հետևություններ…
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *