Al Araby-ն հայտնում է, որ Սիրիայի փաստացի իշխանությունների ղեկավար Ահմեդ աշ-Շարան, ով հայտնի է նաեւ Աբու-Մուհամմադ ալ-Ջուլանի անունով, հայտարարել է, որ պատրաստ է առաջադրվել նախագահ դառնալու համար, եթե նրան դա խնդրեն Սիրիայի քաղաքացիները կամ իր կողմնակիցները։
«Ես կառաջադրեմ թեկնածությունս Սիրիայի Հանրապետության նախագահի պաշտոնի համար, եթե դա խնդրեն քաղաքացիները կամ ինձ շրջապատող մարդիկ։ Մենք ձգտում ենք ձեւավորել պետություն, որը հիմնված է ինստիտուտների եւ օրենքի գերակայության վրա»,- ասել է աշ-Շարան։ Նա նաեւ ընդգծել է, որ Սիրիայում իշխանության գալու միակ ճանապարհը՝ ընտրական քվեատուփն է։

Leave a Reply