Իրանի ղեկավարությունը հիմքեր չի տեսնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ…

🇮🇷🇮🇷🇮🇷Իրանի ղեկավարությունը հիմքեր չի տեսնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ ուղիղ բանակցություններ սկսելու համար` հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին: Նրա խոսքով՝ իրանական սառեցված ակտիվների արգելափակման վերացումը կարող է դառնալ Թեհրանի և Վաշինգտոնի միջև վստահության վերականգնման առաջին քայլը:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ հնարավոր բանակցությունների հաջողության դեպքում կողմերը կկարողանան այլ խնդրահարույց թեմաների քննարկում սկսել, այդ թվում՝ Սիրիայի և Լիբանանի վերաբերյալ:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *