‼️ Որքան էլ տարօրինակ թվա, արձանագրված և սպասվող ազգային խայտառակությունից մեր փրկությունը Գյումրիում է։
«Մերժում ենք Նիկոլին, մերժում ենք ՔՊ-ին, բայց ընտրում ենք «մեր Սարիկին»
Գյումրիում մի սպանիչ ձևակերպում կա. «Մենք Նիկոլին չենք քվեարկում, մենք ՔՊ-ին չենք քվեարկում, մենք մեր Սարիկին ենք ձայն տալիս»։
Տգեղ ինքնախաբեություն է, պետական մտածողության զրոյականություն։ Ունենք 15 օր՝ բացատրելու գյումրեցուն, որ «իրենց Սարիկի» շեֆը ամենամոտ ապագայում իրենց բոլորին տանելու է մեծ փորձության կամ փորձանքի։
Գյումրիում Նիկոլի հաղթանակի դեպքում Ադրբեջանը կտրուկ կոշտացնելու է իր դիրքորոշումը, դնելու է նոր այլանդակ պահանջներ՝ համարելով, որ սա կոտրված, անարժապատիվ հասարակություն է՝ ամեն ինչի համակերպվող։ Եթե Գյումրիում Նիկոլը պարտվի, դա կլինի ուղերձ Ադրբեջանին, ուղերձ՝ աշխարհին, որ մենք որպես ժողովուրդ, որպես հասարակություն, որպես պետություն գոյություն ունենք՝ որպես պետություն, որն ուզում է և արժանի է իրական, արժանապատիվ խաղաղության։
Վահե Հովհաննիսյան

Leave a Reply