Երևանյան ինքնատիպ ճարտարապետությունը պահպանելու նպատակով 2024թ. ընթացքում ապամո…

🟨 Երևանյան ինքնատիպ ճարտարապետությունը պահպանելու նպատակով 2024թ. ընթացքում ապամոնտաժվել է ավելի քան 550 մեծ տեղեկատու դաշտով վահանակ ու ինքնակամ տեղադրված շուրջ 15000 արտաքին գովազդ:
▫️ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այս տարի տեղադրվել և թարմացվել են նաև փողոցների անունների և շենքերի հասցեների մասին հուշող ուղեցույց – ցուցանակները: 2024թ. մայրաքաղաքում տեղադրվել է նմանատիպ շուրջ 300 ցուցանակ:
▫️ Տների և շենքերի պատերին ամրացվող ցուցանակներն այս տարի փորձնական ծրագրով ընտրվել են երկու տեսակի: Նախկինում տեղադրված թուջե ցուցանակներից բացի տեղադրվել են նաև նոր լուծումով՝ չգունաթափվող և ջերմադիմացկուն նյութից պատրաստվածներ:
Աշխատանքների նպատակը՝ խնդրին միասնական լուծում տալն է:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *