Իրանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Սիրիա մեկնելուց: Ինչպես …

Իրանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Սիրիա մեկնելուց: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Մենք մեր հայրենակիցներին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ Սիրիա մեկնելուց՝ հաշվի առնելով վերջին զարգացումները, ինչպես նաև այդ երկրում հաստատված անկայուն և անորոշ իրավիճակը»,- ասել է Բաղային:
Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները եթերում հայտարարեցին, որ Սիրիան անցել է իրենց վերահսկողության տակ։
Դրանից հետո Ասադը հրաժարական տվեց, լքեց երկիրն ու ապաստան ստացավ Ռուսաստանում:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *