Երևանում մայիսի 30-ից հունիսի 1-ն անցկացվող «E-Logi Fest 2025» ցուցահանդեսին իր ծառայություններն է ներկայացնում ոլորտի երիտասարդ, բայց շուկայում արդեն իր ուրույն տեղը զբաղեցրած «Կարգո Թրավել» ընկերությունը։Ընկերության առաջարկած լոգիստիկ ծառայությունները Հայաստանը կապում են հյուսիսի, հարավի, արևելքի ու արևմուտքի մինչեւ ամենահեռավոր երկրների հետ։ Միջազգային գործընկերների մեծ ցանցն ու պրոֆեսիոնալ թիմի աշխատանքն ապահովում են բեռների ժամանակին ու անվտանգ փոխադրումը ցանկացած ուղղությամբ։ Այդ աշխատանքի արդյունքում օրական տարբեր ուղղություններով մինչև 1000 տոննա բեռ է փոխադրվում։ Ընկերության հաճախորդներն ինչպես անհատներ են, այնպես էլ փոքր, միջին և խոշոր ձեռնարկություններ։ Բոլոր ընկերությունների համար գործում է համալիր ծառայությունների փաթեթ։
https://www.youtube.com/watch?v=QXjrSw0NFzY
«Կարգո Թրավել». բեռնափոխադրումներ մինչև ամենահեռավոր երկրներ
Հետևե՛ք NEWS.am-ին սոցիալական ցանցերում՝
Telegram – https://t.me/newsamarm
Facebook – https://www.facebook.com/newsamarm/
Twitter – https://twitter.com/NEWSam_English
Instagram – https://www.instagram.com/news.am/
NEWS.am Style – https://www.youtube.com/@NEWSamStyle1…
Leave a Reply