Նամակ ԱՄՆ գլխավոր դատախազ Մերրիկ Գարլանդին, Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուսոմին, Կալիֆորնիայի գլխավոր դատախազ Ռոբ Բոնտային և Լոս Անջելեսի գլխավոր դատախազ Ջորջ Գասկոնին
Ես՝ ամենահայտնի հակակոռուպցիոն «Հանրային Դատ» հաղորդման հեղինակ-վարող, ընդիմադիր պետական գործիչ Վարդան Ղուկասյանս տեղեկացնում եմ Ձեզ, որ Հայաստանի Պետական Եկամուտների նախկին ղեկավար և Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ապօրինի ծագման գումարներով Լոս Անջելեսում 20 միլլոն դոլլարով ձեռք բերված և այսօր արդեն 60 միլլիոն արժեք ունեցող գեր-թանկարժեք առանձնատան վաճառքից ստացված գումարը Հայաստան ուղարկելու պարագայում յուրացվելու է ՀՀ ներկայիս կոռումպացված գործադիր իշխանությունների կողմից իրենց անձնական խնդիրների համար:
Ես հորդորում եմ և առաջարկում եմ վերոնշյալ գեր-թանկարժեք տան վաճառքի արդյունքում ձեռք բերված միլլիոնավոր դոլարները ուղորդել Կալիֆորնիայի պետբյուջե և ծառայեցնել ի նպաստ Կալիֆորնիայի կարիքավոր հայազգի կամ այլազգի բնակիչների բազմաթիվ ծառացած հոգսերի թեթևացման համար:
ՀՀ ներկայիս խաբեբա իշխանությունները ի հակառակ իրենց տրված բոլոր խոստումների որոնցով, որ եկան իշխանության, այս 6 տարիների ընթացքում այդպես էլ որևէ նախկին կոռումպացված ու թալանչի քաղաքական գործչի չազատազրկեցին և չունեզրկեցին:
Ես ցանկացած ժամանակ պատրաստ եմ ներկայանալ Լոս Անջելեսի կամ Կալիֆորնիայի կամ ԱՄՆ գլխավոր դատախազություն, ցուցմունք տալ, ձեր, իսկ ներկայությամբ առերեսվել ՀՀ դատական իշխանության ցանկացած ներկայացուցչի հետ և բերել իմ ասածների բոլոր իրեղեն ու փաստացի ապացույցները:
Հարգանքներով՝
Վարդան Ղուկասյան
Բաժանորդագրվեք մեր էջին