Երևան-Թբիլիսի. էական հարց և կենսական նշանակություն«Իհարկե, աշխարհը լի է մարտահրա…

Երևան-Թբիլիսի. էական հարց և կենսական նշանակություն

🇦🇲🇦🇲🇦🇲«Իհարկե, աշխարհը լի է մարտահրավերներով, և դրանց հաշվի առնելը խիստ կարևոր է, և էլ ավելի է ընդգծում սերտ համագործակցության կարևորությունը: Մենք կարող ենք միասին հոգ տանել մեր համատեղ շահերի պաշտպանության, ազգային շահերի պաշտպանության հարցերով: Մեր երկրների միջև զարգացումները նաև ազդագիր են համաշխարհային զարգացումների, և մեր համագործակցությունն այս իմաստով կենսական կարևորություն ունի», -Երևանում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո արված համատեղ հայտարարությունների ընթացքում:
Վրաստանի վարչապետի հայտարարության մեջ հարկ է առանձնացնել «կենսական» բնորոշումը: Կենսական կարևորության ներքո հնարավոր է հասկանալ, իհարկե, տարբեր շերտեր, սակայն ինքնին բնորոշումը խոսում է այն մասին, որ երևանյան այցի ընթացքում Վրաստանի վարչապետը Հայաստանի իր գործընկերոջ հետ քննարկել է ընթացիկ իրողություններից բխող առարկայական օրակարգ՝ ակնկալելով Հայաստանից դրա հանդեպ ներդաշնակ դիրքորոշում կամ վերաբերմունք:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *