2024 թվականը Հայաստանի համար կորսված տարի էր, 2020-ից այս կողմ Հայաստանում դեռ Ն…

2024 թվականը Հայաստանի համար կորսված տարի էր, 2020-ից այս կողմ Հայաստանում դեռ Նոր տարի չի եկել, մենք նույն ցիկլում ենք, որում 2020–ին հայտնվել ենք։ «Աբովյան Time»–ի եթերում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
«Եթե չոր փաստերի լեզվով խոսենք` տարին ավարտվեց Ալիևի հարցազրույցով և Փաշինյանի պատասխանով։ Ալիևի հարցազրույցից մենք իմացանք, որ 2024-ի ավարտին մենք ավելի մոտ չենք խաղաղության, քան 2024 թվականի սկզբին էինք։ Իմացանք, որ Մինսկի խումբը պետք է լուծարվի, որ իրենք չեն հրաժարվում սահմանադրական փոփոխությունների գաղափարից։ Եվ փաստորեն իմացանք, որ մեզ «ամանորյա նվեր» են պատրաստում ՝ 300 հազար ադրբեջանցիների տեսքով»։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *