Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) միջոցով բաշխվել են չորս 100 կՎտ դիզելային գեներատորներ, որոնք, ի սկզբանե, ֆրանսիական մի քանի քաղաքների և երկրամասերի ֆինանսավորմամբ և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ու ՀԲԸՄ Ֆրանսիայի միջոցով իրականացված մարդասիրական օգնության մաս էին և նախատեսված էին ԼՂ-ի համար
Այս մասին հայտնում են ՀԲԸՄ-ից՝ հիշեցնելով, որ Ադրբեջանի կողմից Հայաստանը ԼՂ-ին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակման իններորդ ամսում Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոյի առաջնորդությամբ ֆրանսիական քաղաքների և երկրամասերի ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը, որի կազմում էին Փարիզ, Մարսել, Ստրասբուրգ ու Լիոն քաղաքների և Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա,Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Լուարի երկիր երկրամասերից պաշտոնյաներ, ժամանել է Հայաստան։ Այցի նպատակն էր ուղեկցել 10 բեռնատարներից բաղկացած մարդասիրական շարասյունը, որը պետք էր կենսական նշանակության ապրանքներ հասցներ ԼՂ ժողովրդին, որը լինելով մեկուսացված արտաքին աշխարհից՝ կարիք ուներ առաջնային կարևորության ապրանքների և ծառայությունների, ներառյալ՝ էլեկտրաէներգիայի։ Այս ամենը հաշվի առնելով՝ պատվիրակությունը հրատապ մարդասիրական օգնության համար ՀԲԸՄ Ֆրանսիային էր նվիրաբերել 180,000 եվրո։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Leave a Reply