The Telegraph-ի հարցին, թե Փաշինյանը վախ ունի՞, որ կարող է Հայաստանի ու Ադրբեջա…

🗣 The Telegraph-ի հարցին, թե Փաշինյանը վախ ունի՞, որ կարող է Հայաստանի ու Ադրբեջանի միջև 3-րդ պատերազմը սկսվել, Փաշինյանը պատասխանեց․
🔸 «Վախը ճիշտ բառ չի օգտագործելու համար, քանի որ ՀՀ-ն ժողովրդավար, զարգացող պետություն է, և ՀՀ-ն իրականացնում է լայնածավալ բարեփոխումներ իր երկրի դիմակայունությունը բարձրացնելու համար։ Ինչ վերաբերում է տարածաշրջանային ապակայունացմանը և դրան ուղղված քայլերին, ապա ցանկացած բանական մարդու մոտ դրանք մտավախություններ են առաջացնում»։
🔸 Վարչապետը նաև նշեց․ «Մենք Ադրբեջանի հետ ունենք համաձայնագիր՝ ուժի և սպառնալիքի չգործադրման մասին, և եթե Ադրբեջանը չի հարգում կամ չպիտի հարգի իր իսկ ստորագրած փաստաթղթերը, ապա Ադրբեջանը կարող է հարձակվել ցանկացած երկրի վրա, ինչու միայն Հայաստանի»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով