Վրաստանի վարչապետ Կոբախիձեի Երևան այցի «խորին խորհուրդը» «Վրացական երազանքը» դադ…

Վրաստանի վարչապետ Կոբախիձեի Երևան այցի «խորին խորհուրդը»
🇦🇲🇦🇲🇦🇲«Վրացական երազանքը» դադարեցնում է ԵԽԽՎ-ում իր գործունեությունը: Այդ մասին հունվարի 29-ին հայտարարել է վրացական պատվիրակության ղեկավար Թեա Ծուլուկիանին, հաղորդում է newsgeorgian: Նա ասել է, որ Վրաստանի վերաբերյալ բանաձևի պայմանները և վերապահումներն արդարացի և հիմնավորված չեն: Նրա ձևակերպմամբ՝ խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման պահանջը խախտում է Վրաստանի ինքնիշխանությունը և անտեսում 1 120․000 ընտրողների կամքը: Խորհրդարանական վերջին ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցության օգտին քվեարկել է այդքան ընտրող:
«Այդ պայմանն ընդունել, կնշանակի դավաճանել մեր ընտրազանգվածին, այսինքն՝ մեր հանրության գերակշիռ մեծամասնությանը: Հիմք ընդունելով վերահիշյալը՝ մենք՝ Ստրասբուրգում Վրաստանի խորհրդարանի պատվիրակության անդամներս, այսօրվանից դադարեցնում ենք ԵԽԽՎ-ում մեր գործունեությունը»,- հիմնավորել է Ծուլուկիանին և ամփոփել, որ դա իշխող «Վրացական երազանք» կուսակցության «թիմային որոշումն է»:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *