Այսօր Մոսկվայում` «Հայրենիքի պաշտպանների պանթեոնում» հուղարկավորել են գեներալ Իգ…

Այսօր Մոսկվայում` «Հայրենիքի պաշտպանների պանթեոնում» հուղարկավորել են գեներալ Իգոր Կիրիլլովին։
Նրան հրաժեշտ տալու էին եկել ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը և Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
Հիշեցնենք` ահաբեկչությունն իրագործվել է դեկտեմբերի 17-ի առավոտյան Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում։ Ինքնագլորի վրա տեղադրված պայթուցիկ սարքը գործարկվել է բնակելի շենքի շքամուտքի մոտ, ինչի հետևանքով մահացել են գեներալ-լեյտենանտ Կիրիլովը և մայոր Պոլիկարպովը։
Քրեական գործ է հարուցվել ահաբեկչության, սպանության և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով։
ԱԴԾ-ն և Քննչական կոմիտեն այսօր հայտարարել են ահաբեկչության ենթադրյալ հեղինակի՝ 1995 թվականին ծնված Ուզբեկստանի քաղաքացու ձերբակալության մասին։ Նրա խոսքով՝ իրեն հավաքագրել էին ուկրաինական հատուկ ծառայությունները։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով