ANIF-ի նախկին տնօրենը հումանիտար օգնություն կհասցնի Գազա
Կասկածելի գործարքների կիզակետում հայտնված «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի (ANIF) նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը դարձել է Գազայի հումանիտար հիմնադրամի (GHF) տնօրենների խորհրդի անդամ, գրում է «Ազատությունը»։
Այս կառույցի ստեղծման նախաձեռնողները Իսրայելն ու դաշնակից Միացյալ Նահանգներն են, հիմնադրամը ստեղծվել է Գազայում մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով։ Գազայի հումանիտար հիմնադրամի կարողությունների, նպատակների շուրջ, սակայն, կան լուրջ կասկածներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի կողմից, քանի որ նորաստեղծ այս հիմնադրամը հումանիտար ճգնաժամերի կառավարման փորձ չունի։
Գազայի հումանիտար հիմնադրամը գրանցվել է Ժնևում, փետրվարին։ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ANIF-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի անունը հայտնվել է հիմնադրամի գրանցման փաստաթղթերում՝ որպես տնօրենների խորհրդի անդամ։

Leave a Reply