Ռուսաստանի սիրական ամոթը
🇦🇲🇦🇲🇦🇲ՌԻԱ-Նովոստիի մեկնաբանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման Եվրամիության որոշումը գնահատել է որպես ԵՄ անդամ բոլոր քսանյոթ պետությունների կողմից արդեն ոչ հիբրիդային, այլ ուղղակի պատերազմին հավասարազոր քաղաքական վճիռ: ԱՄՆ նախագահի կողմից համանման քայլ կատարելու հավանականության մասին հարցին Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը պատասխանել է, թե այդտեղ նոր ոչինչ չկա: Ռուսաստանցի տասնյակ փորձագետներ Կրեմլի այդ արձագանքը մեկնաբանել են այսպես: «Պատժամիջոցները, իհարկե, մեզ անհանգստություն պատճառում են, բայց ոչ այնքան, որպեսզի փոխարենը համաձայնենք ներկայիս շփման գծով Ուկրաինայում հրադադար հաստատելու առաջարկին»:
Իր հերթին Ռուսաստանի նախագահը հեռուստալրագրող Զարուբինին հարցազրույցում ասել է, որ եթե ԱՄՆ-ը դադարեցնի Ուկրաինային աջակցությունը, սպառվի ուկրաինական բանակի սպառազինությունը և զինամթերքը, ապա «հակամարտությունը մեկուկես-երկու ամիս հետո կավարտվի»: Նախկինում Կրեմլը նման իրավիճակում Ուկրաինայի կապիտուլյացիայի մեկշաբաթյա ժամկետ էր նշում:
Կարդալ ավելին 👈

Leave a Reply