Արարատ Միրզոյանի և Լիլիթ Մակունցի հետ հանդիպումից ժամեր անց, ԱՄՆ պետքարտուղար Էն…

Արարատ Միրզոյանի և Լիլիթ Մակունցի հետ հանդիպումից ժամեր անց, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
Դեռևս պարզ չէ, թե ումից է պետքարտուղարը վարակվել կորոնավիրուսով:
Մայիսի 1-ին Սպիտակ Տան լրագրողների հետ ընթրիքի ժամանակ Բլինքենի մոտ կորնավիրուս չի հայտնաբերվել: Հայտարարվել էր, որ բոլոր մասնակիցները տեստ են հանձնել ընթրիքից առաջ, որին ներկա է եղել նաև նախագահ Բայդենը: Բլինքենն ու Բայդենը այդ օրը չեն շփվել:
Մայիսի 2-ին տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Բլինքենի հանդիպումը:
Մայիսի 3-ին ամենայն հավանականությամբ Բլինքենը կորոնավիրուսի տեստ է հանձնել, որը դրական արդյունք է տվել:
Մայիսի 4-ին տեղեկությունը հաստատել է Պետդեպը:
Աղբյուրը՝ Armenian Center for American Studies (Ամերիկյան ուսումնասիրությունների հայկական կենտրոն)

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *