ՀՀ իշխանության քաղաքականությունն է` քանդել ՀՀ անվտանգային ճարտարապետությունը. Աբովյան
Հերթական անգամ ՀՀ–ն հրաժարվեց մասնակցել ԱՊՀ-ի կողմից կազմակերպվող միջոցառմանը, չնայած, որ ՀՀ իշխանությունները պնդում են, որ ոչ մի վեկտորի փոփոխություն չկա, կան հարցեր ԱՊՀ երկրներին կամ ՀԱՊԿ–ին։ «Աբովյան Time»–ի եթերում ասաց մեկնաբան Արման Աբովյանը։
«Արմեն Գրիգորյանը հրաժարվեց գնալ այնտեղ, բայց դրա հետ մեկտեղ լսում ենք, որ կան խնդիրներ, որոնք պետք է քննարկել։ Բա գնացեք, քննարկեք, ինչի՞ չեք գնում խնդիրները լուծելու։ Իսկ միգուցե ձեզ պետք չէ այդ խնդիրները լուծել, միգուցե չլուծված խնդիրների ուռճացումն ու առկախված թողնելը ձեր քաղաքականության ներքո է։ Իսկ քաղաքականությունը հետևյալն է. քանդել ՀՀ անվտանգային ճարտարապետությունը»,–նշեց նա։
ՀՀ–ն աթոռից աթոռ թռչելու անկայուն քաղաքականություն է վարում, ինչը հանգեցրել է նրան, որ ՀՀ–ի հանդեպ վստահությունը կորցրել են և՛ Եվրոպայում, և՛ Ռուսաստանում, և՛ այլուր։
@ArmeniaSputnik

Leave a Reply