Ալիևը մերժե՞լ է օդանավի աղետի հետաքննության փոխզիջումային տարբերակըՂազախստանի գլ…

Ալիևը մերժե՞լ է օդանավի աղետի հետաքննության փոխզիջումային տարբերակը

🇦🇲🇦🇲🇦🇲Ղազախստանի գլխավոր դատախազությունը շարունակում է Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ» օդանավի կործանման պատճառների հետաքննությունը: Այդ մասին հայտնում է tengrinews-ը՝ վկայակոչելով գլխավոր դատախազ Գալիմժան Կայգելդիևին: Ըստ Կայգելդիևի՝ հետաքննությունն իրականացնում են փորձառու քննիչները, ընդգրկված են փորձագետներ Ադրբեջանից, Ռուսաստանից, Բրազիլիայից և ICAO-ից: «Գործը հեշտ չէ»,- ասել է Ղազախստանի գլխավոր դատախազը:
Ադրբեջանական օդանավի կործանման պատճառները հետաքննում է նաև Ղազախստանի կառավարական հանձնաժողովը, որ գլխավորում է փոխվարչապետ Կանատ Բազումբաևը: Նա լրագրողներին ասել է, որ այս շաբաթ Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը կարող է հրապարակել օդանավի աղետի հետաքննության նախնական արդյունքները:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *