ԵՄ–ն չի կարողանում կամ չի ուզում Ալիևին Բրյուսել հասցնել, ո՞նց կարող է խաղաղությ…

ԵՄ–ն չի կարողանում կամ չի ուզում Ալիևին Բրյուսել հասցնել, ո՞նց կարող է խաղաղության պայմանագրի երաշխավոր լինել

«Ռուսաստանի ինստիտուցիոնալ ներկայությունը տարածաշրջանում բացառելու կոնտեքստում Բրյուսելում, Փարիզում, Վաշինգտոնում իշխանության ղեկին նստած մարդիկ, Ալիևի օգնությամբ, Նիկոլ Փաշինյանին քարշ տվեցին «բրյուսելյան ծուղակ», որտեղ «լուծեցին» Արցախի խնդիրը, իսկ հիմա ասում են Բրյուսելը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման երաշխավորը կարող է լինել»,–«Աբովյան Time»–ի եթերում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով չկայացած հանդիպումներին։
Նա հռետորական հարցադրում է անում` եթե մեկ ամիս է կամ երկու հանդիպում է ԵՄ–ն չի ուզում կամ չի կարողանում Ալիևին հասցնել Բրյուսել, նույնիսկ բանակցային ֆորմատի կենսունակություն չի կարողանում ապահովել, կարո՞ղ է խաղաղության պայմանագրի երաշխավոր լինել։
«Միակ հարթակը, որտեղ ՀՀ–ն ձախողել է, դա հենց Բրյուսելի հարթակն է։ Իսկ այդ հարթակում, եթե մեկը ինչ-որ բան շահել է`Ալիևն է, որը ստացել է լեգիտիմ հիմքերը ԼՂ–ն կլանելու համար»,–ասաց նա։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *