Թշնամին հավակնում է մեր ամբողջ տարածքին, իսկ ՀՀ–ն լողում է խաղաղասիրական ճահճի մ…

Թշնամին հավակնում է մեր ամբողջ տարածքին, իսկ ՀՀ–ն լողում է խաղաղասիրական ճահճի մեջ
Թշնամին պետական մակարդակով ձևավորում է մի իրավիճակ, որը նրանց թույլ է տալիս հավակնություններ ունենալ ՀՀ ամբողջ տարածքի նկատմամբ, իսկ ՀՀ–ն, լողալով խաղաղասիրական ճահճի մեջ, շարունակում է թրքահաճո քաղաքականության ներքո երկիրը գոյաբանական խնդիրների առջև կանգնեցնել։ Այս տեսակետը հայտնում է «Աբովյան Time»–ի հեղինակ Արման Աբովյանը։
Նա նշում է, որ երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարեկամական ու հարևանական հարաբերությունների մասին էր խոսում, նույն օրը Թուրքիայում պետական մարմինների աջակցությամբ անցկացվում էր «Արևմտյան Ադրբեջան. իրականությունը ու պատմությունը» խորագրով քննարկումը։
Այդ քննարկմանը Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտոնյաները հիմնավորում էին` ինչու Ադրբեջանը հավակնություններ ունի ամբողջ ՀՀ տարածքի նկատմամբ։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *